«Հրապարակ» թերթը գրում է.
«Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն օգոստոսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում իր 65-ամյակն է նշել: Տոնական միջոցառմանը ներկայացվել է հոբելյարի մասին նկարահանված ֆիլմը, որտեղ պատմվում է, թե ինչ լավ, բարի, ստեղծագործ, բնասեր էակ է երկարամյա դատավորը: Ապա վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների մասին գրքի շնորհանդեսն է եղել:
Արարողությանը հրավիրված է եղել ողջ իրավական ընտրանին՝ վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանը, դատարանների նախագահներ, դատավորներ, այդ թվում` Զախարիչի տեղի հավակնորդ Սերժիկ Ավետիսյանը, վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, դատախազի տեղակալներ, նախագահականից՝ Հրայր Ղուկասյանը և ուրիշներ: Ներկա է եղել նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: