«Շանթ» հեռուստաընկերությունը շուտով սերիալասեր հեռուստադիտողի դատին կհանձնի նոր՝ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Մարինկա Խաչատրյանը: Նկարահանվել են Հայկ Պետրոսյանը, Տիգրան Ներսիսյանը, Հովակ Գալոյանը, Ելենա Բորիսենկոն, Սևակ Սանթրոսյանը, Անահիտ Քոչարյանը, Ջուլիետա Բաբայանը, Եվա Բաղդասարյանը, Արմեն Դալլաքյանը, Թամարա Գևորգյանը, Լիա Զախարյանը, Անի Բայաթյանը և այլք: