Երևանի օդանավակայանում նախօրեին ձերբակալել են 30-ամյա Սերգեյ Միրոնովին, որի նկատմամբ ԱՄՆ հարցմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ինչպես տեղեկանում ենք Life-ից, «ՏՏ ոլորտի մասնագետին կասկածում են զենքի առևտրով զբաղվելու մեջ»:
Հայտնի է նաև, որ ձերբակալման պահին Սերգեյ Միրոնովի հետ է եղել նաև նրա կինը: Հենց նա էլ Հայաստանում ՌԴ դեսպանատանը հայտնել է այն մասին, որ իր ամուսնուն ձերբակալել են օդանավակայանում: