«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանին այսօր «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են Երևանի «Էրեբունի» հիվանդանոց: Նրան հավանաբար այսօր չի վիրահատվելու:
«Բժիշկները հստակ օր չեն ասել Արամ Մանուկյանի վիրահատության վերաբերյալ, սակայն ելնելով ընթացքից, ենթադրում եմ, որ վիրահատությունն այսօր տեղի չի ունենա, նրան կվիրահատեն վաղը: Այս պահին դեռ Արամ Մանուկյանը հետազոտվում է»,-ասել է փաստաբանը։
Նշենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: