Իշխանությունները, ի հեճուկս ընդդիմության, աննախադեպ լրջորեն են տրամադրված ՏԻՄ ընտրությունների հարցում, բոլորին հրահանգվել է տեղերում ակտիվություն ցուցաբերել:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ ԱԺ ընտրություններից դեռ 7 ամիս առաջ իշխանությունը վերարտադրվելու լուրջ հնարավորություն է ստանում, որն էլ ճանապարհ է հարթելու դեպի խորհրդարանական ընտրություններ: Ի դեպ, նոր Ընտրական օրենսգրքով ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը միատեսակ չէ սահմանված․ Գյումրին և Վանաձորը, Երևանի և ԱԺ ընտրությունների պես, նույն գրաֆիկով են ընթանալու, իսկ մյուս համայնքներում այլ ժամանակացույց է գործում։ Եթե Գյումրիում և Վանաձորում քարոզարշավը սահմանված է սեպտեմբերի 9-30-ը, ապա մյուս համայնքներում՝ 14-30-ը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: