«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ իրավապահներին սխալ օպերատիվ տվյալներ են ներկայացվել: Ու հիմա ակտիվ քննարկվում է վարկածն այն մասին, որ իրավիճակը սխալ ներկայացնելու հետևանքն են եղել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված արյունալի իրադարձությունները:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ բախումներից առաջ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարությանը զեկուցել են, թե իբր քարերով և փայտերով զինված ցուցարարների մի խումբ Սարի թաղի կողմից շարժվում է դեպի ՊՊԾ գնդի տարածք և պատրաստվում է ճեղքել ոստիկանական պատնեշն ու միավորվել «Սասնա ծռերին»: Այդ տեղեկության հիման վրա էլ հրահանգվել է Սարի թաղում հավաքված ցուցարարներին ամեն գնով ցրել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: