«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու։ Խոսքը վերաբերում է Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի մարզի համայնքներին։ Ի դեպ, դրանց մի մասում առաջին դասարան չկա արդեն 3-րդ տարին։

Գյուղապետերը թերթի թղթակցի հետ զրույցում, որպես այդ երևույթի հիմնական պատճառ, նշել են արտագաղթը։ Նաև ասել են, որ գյուղերից չհեռացած երիտասարդներն էլ հապաղում են ընտանիք կազմել, երեխաներ ունենալ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: