«ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իրեն պատկանող «Սիսիան Բուատ» ընկերությունը վաճառել Է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին։ Սեփականատիրոջ փոփոխությանը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ գարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ։ Մայիսին մամուլը գրեց, որ Հերմինե Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին։ Փաստորեն, այս աղմուկից հետո ՀերմիՆե Նաղդալյանը որոշել է վաճառել ընկերությունը։ Եվ սա համընկավ այն շրջանի հետ, երբ ՀՀԿ-ականների իշխանության օրոք մեծ հարստություն կուտակած Նաղդալյանի գլխին, ըստ լուրերի, սև ամպեր կուտակվեցին։

«Սիսիան Բուատ» ՍՊԸ ներկայիս տնօրեն Տիգրան Անդրեասյանը հրաժարվեց տեղեկություններ ներկայացնել նոր սեփականատիրոջ մասին, անգամ Կարեն Գրիգորյանի անունն այստեղ վախենում են արտասանել։ Սակայն հետաքրքիր Է ոչ թե Կարեն Գրիգորյանը, այլ այն, թե ինչու Է Հերմինե Նաղղալյանը վաճառել ընկերությունը, գուցե բարձրացված աղմուկից հետո նրան հարազատ ՀՀԿ-ի ղեկավարությունն Է ստիպել ազատվել դրանից»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: