Կառավարության հերթական նիստին այսօր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, թե վերջին տարիներին Հայաստանը որքան գումար է վճարել Մարդու իրավունքների դատարանում՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համար:
Նա նշեց, որ 2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին կայացվել է ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո, իսկ արդեն 2016 թվականի կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչի հետևանք են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները, իսկ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Պատճառները, կածում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են, իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»:
Պատասխանի վերջում վարչապետը արձագանքեց.«Լավ»: