Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան:
2016թ-ի ապրիլի 2-ին դիմագրավել է հակառակորդի մեծաքանակ ուժերին և մարտնչել է մինչև վերջին փամփուշտը: Մոլորեցնելով մոտեցող թշնամուն՝ պայթեցրել է ձեռքում պահած նռնակն ու հերոսաբար զոհվել: Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Ոսկե Արծիվ և Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշաններով: Ճանաչենք մերօրյա հերոսներին: