«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2-րդ փուլը Ընտրական օրենսգրքի շուրջ, թեժ է անցնում։ Իշխանությունը չի համաձայնում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք։

Ընդդիմությունն առաջարկում է այդ ցուցակներից վիճակահանության կարգով ընտրել 100 անուն և ստուգել, թե արդյոք այդ անձինք իսկապես մասնակցե՞լ են ընտրություններին։ Իշխանությունները համաձայն չեն ստուգման այս եղանակի հետ և հակադարձում են՝ գնացեք ինքներդ ինչպես ուզում եք, այդպես էլ ստուգեք առանց այդ մասով օրենքում որևէ դրույթ ամրագրելու։

Թերթի տեղեկություններով, այժմ բանակցություններն ընթանում են շատ նեղ կազմով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան:

Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: