Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար Գերմանիայի կառավարությունը ոչ մի դեպքում չի չեղարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 

Նա մասնավորապես ասել է. «Ես ինքս Բունդեսթագի անդամ եմ և գիտեմ, որ Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում բանաձևի վերաբերյալ հայտարարություն անել: Միայն ասեմ, որ անհրաժեշտ է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը»:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդին հայտնել էր, որ նա չի հրաժարվում Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևին աջակցելուց, ինչը սրել է Թուրքիայի հետ հարաբերությունները: