Այն ժամանակ երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շարունակում է իր պաշտոնական այցը ԱՄՆ, երկու կուսակցություններ ներկայացրել են Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ ներկայացրել են Հայերի ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձև, որը կոչ է անում նախագահին ճանաչել հայերի ցեղասպանությունը որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոց,որը հիմնված է Թուրքիայի` հայերի ցեղասպանության ամբողջական ճանաչման հիման վրա:
Հայերի ցեղասպանության արդարության և ճշմարտության բանաձևը,որը ներկայացվել է Ադամ Շիֆի, Միքայել Գրիմի, Դավիդ Վալադոի և Ֆրանկ Պալոնեի կողմից, անդրադառնում և ամրապնդում է հայերի ցեղասպանության Ամերիկայի հաստատման նախկին բանաձևերը որպես ցեղասպանության հանցագործություն` վկայակոչելով 1951 թվականի մայիսի 28-ի ԱՄՆ կառավարության գրավոր հայտարարությանը ուղղված ՄԱԿ-ի Արդարության միջազգային մշտական դատարանին կապված ցեղասպանության կանխելու և պատժելու մասին, 1981 թվականի ապրիլի 22-ին ընդունված Ռոնալդ Ռեգանի հայերի ցեղասպանության հռչակագիրը:Այս մասին նշում է Asbarez.com-ը:
«Մոտ մեկ դար առաջ շուրջ մեկ միլիոն հայ տղամարդ, կին և երեխա սպանվել են Օսմանյան կայսրության զորքերի կողմից որպես աշխարհի երեսից նրանց վերացնելու փորձ»,- նշել է հանրապետական կոնգրեսական Գրիմը և ավելացրել, որ Ամերիկայի սուրբ պարտականությունն է ճանաչել հայերի ցեղասպանությունը:
«Պատմական լավ հիմնավորված փաստերը ցույց են տալիս, որ շուրջ 1.5 մլն հայ տղամարդ, կին և երեխա են սպանվել 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»,- նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը: