«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե աշնանը քաղաքական ակտիվության սրացումներ են լինելու այն քաղաքական ուժերի «դաշտում», որոնք ինչ-որ պահից սկսած, լուսանցքում են հայտնվել: Լուրջ տեղաշարժեր կլինեն հատկապես ԲՀԿ-ում, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու առումով:

Ասում են նաև, թե Ծառուկյանն առայժմ ակտիվ ղեկավարություն չի ստանձնի, սակայն ԲՀԿ-ի ստվերային կառավարումը վերստին կվերցնի իր ձեռքը:

Ու թեև նրան ամենևին էլ հարկավոր չէ ԱԺ-ի «կորցրած» աթոռը, սակայն ԲՀԿ-ին խիստ անհրաժեշտ է կրկին «բարգավաճել» խորհրդարանում՝ այս անգամ ավելի մեծ ներկայացվածությամբ»:

Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: