ՌԴ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ իր երկու նորածին տղաներին սառնարանում սառեցնելով սպանած Ուրալի բնակչուհին, չբացակայելու մասին ստորագրության հիման վրա, ազատ է արձակվել:
«Առաջիկա օրերին այդ հանցագործության համար կորոշվի նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցը», հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին՝ հաղորդում է «BBC»-ն,-գրում է Փաստինֆոն:
Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամլո ծառայության պատասխանատու Վալերի Գորելիխի «Իրինա անունով այդ կինը, որ ծնվել է 1983թ.-ին, ապրում է Սրեդնեուրալսկում: Մինչև 2013թ.-ի ապրիլ ամիսը աշխատել է մթերային խանութում՝ որպես վաճառող: Նա երեխաներին ծննդաբերել է դեռևս 2008թ.-ին՝ իր վարձած բնակարանում և սկզբում նրանց պահել է տան սառնարանում, իսկ հետո տեղափոխել՝ խանութ»: