Հարցազրույցում Յունեսին, անդրադառնալով Իրանի որոշ հատվածներում տեղական լեզուների դասավանդման խնդրին, Ատրպատականի առնչությամբ նշել է. «Ադրբեջաներենն Իրանում ներմուծված լեզու է, որը ժամանակի ընթացքում
իրանականացել է և խիստ տարբեր է մյուս թյուրքական լեզուներից: Դրա դասավանդման նպատակը ընդամենը պարսկերենի ուսուցումն ավելի հեշտացնելն է»:
Հ.Գ. Իրանում տեղական լեզուների դասավանդման խնդիրը առաջ է քաշել գործող նախագահ Ռուհանին իր նախընտրական քարոզում, սակայն այդ ուղղությամբ շատ քիչ բան է արել իր կառավարության տարիներին:
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից: