«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքի ժամանակ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը, քաղաքական հողի վրա վիճել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ՝ նախատելով հարգված բժշկին։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հենց Ա. Հարությունյանից։
Սակայն նա համառորեն հերքեց տեղի ունեցածը. «Գիտեք, զարմանալի է, դրա համար ես որևէ ռեակցիա չտվեցի այդ բամբասանքին։ Ուղղակի զարմացած եմ, թե ինչքան պարապ մարդիկ կան և ինչ կարող են մարդիկ հնարել ընդամենը։ Միջադեպ ընդհանրապես չի գրանցվել, այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, կարող եք դուք ինքներդ հարցուփորձ անել և իմանալ։ Հարսանիքը այդ վայրը չի, որ մարդը բռնկվի, և ես ունեմ այդ դաստիարակությունը, որ չեմ կարող մարդկանց հետ բռնկվել»,– պատասխանեց ՍԴ նախագահի դուստրը»։
Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: