«Ինչպես հայտնի է՝ Գորիսում սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ միակ թեկնածուն գործող քաղաքապետ Վաչագան Ադունցն է։ Միաժամանակ պետք է տեղի ունենան Գորիսի ավագանու ընտրությունները։ Ավագանու անդամի 26 թեկնածու է առաջադրվել՝ 15 մանդատի համար։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին Շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն։ Թեկնածուներից մեկը եղել Է ԲՀԿ-ական Էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել։ Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ընտրություններում առաջադրված թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը ավարտվում Է վաղը՝ ժամը 18.00-ին»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: