«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը և կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ ամիս Սերժ Սարգսյանը իր հավատարիմ շրջապատում (Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Բարսեղ Բեգլարյան, Զորի Բալայան և այլք) քննարկել է իր իշխանության պահպանման անհրաժեշտ տարբերակները` հայտարարելով, որ առաջիկայում իրեն լայն աջակցություն է անհրաժեշտ լինելու: Ու հենց այդ հանդիպումից հետո նա հայտարարեց «ազգային համաձայնության» կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին:
Հիմա «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները Երևանում սկսել են իրենց շրջապատում տարածել հետևյալ միտքը, թե Սերժ Սարգսյանից բացի այլընտրանք չկա, ուստի բոլորը 2017-ին ընդառաջ պետք է միավորվեն հենց նրա շուրջ: Այս քարոզչությունը շուտով կդառնա «պետական ուղղվածություն» և կհնչի ամենուր: Իսկ թե ինչով կավարտվի, ժամանակը ցույց կտա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: