ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:
Ինչպես նշվում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում, Նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս։ Ավելի ուշ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջարկելու մասին։