Քիմ Քարդաշյանը Քենյա Վեստի հետ երեխայի աշխարհ գալուց երեք ամիս առաջ մեկնում է իր ամուսնու համերգային շրջագայությանը: Այս մասին նշում է անգլիական TMZ պարբերականը:

Ավելի վաղ  լուրեր էին տարածվել, որ Քենյա Վեսթը արգելել է Քիմ Քարդաշյանին իր հետ մեկնել իր նոր ձայնասկավառակին նվիրված համերգային շրջագայությանը իրենց երեխայի ծնվելուց երեք ամիս առաջ, սակայն շրջագայությանը մոտ կանգնած աղբյուրները հերքել են այդ լուրերը և նշել, որ այդ շրջագայություններին մասնակցելու է նաև Քիմը:

Դեռևս պարզ չէ, թե Քենյա Վեստի շրջագայությունը միջազգային բնույթ է կրում, թե ոչ, սակայն հայտնի է, որ երգիչը հատուկ համակրանք ունի Փարիզի նկատմամբ: