Կարեն Կարապետյանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ մոտ ազգականն ու հենց Քոչարյանի հեռու բարեկամն է: Այս մասին գրում է ռուսական "Московский комсомолец"-ը:

Պարբերականը նաև անդրադարձ է կատարում ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակին: Պարբերականը՝ հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ կառավարության ղեկավարի փոփոխությամբ գործը չի ավարտվի. կազատվեն նաև մի շարք այլ նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի նախկին գործունեությանը, պարբերականը գրում է, որ նա Երևանի քաղաքապետի պաշտոնում մնաց մոտ մեկ տարի, սակայն այդ ժամանակահատվածում տարբերվեց նրանով, որ քաղաքը մաքրեց ինքնակառույց կրպակներից: