Թուրքիայում ձերբակալվել են ականավոր գրող և լրագրող Ահմեթ Ալթանը և նրա եղբայրը՝ պրոֆեսոր Մեհմեդ Ալթանը:
Ստամբուլի «Անկախ լրագրության պլատֆորմ» (P24) ՀԿ-ն հայտարարել է, որ ձերբակալման պատճառ են հանդիսացել Ալթան եղբայրների հայտարարությունները հեռուստատեսային շոուի ժամանակ, որը եթեր է գնացել հուլիսի 14-ին և որին հետևել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձը Թուրքիայում:
Հիշեցնեմ, որ եղբայրները «Ջան Էրզիջան» հեռուստաընկերության եթերում հուլիսի 14-ին խիստ քննադատության էին ենթարկել Էրդողանին և նրա վարչակազմին: Ահմեդ և Մեհմեդ Ալթանները կալանավորվել էին նաև հուլիսի 29-ին, սակայն խուզարկություններից հետո ազատ էին արձակվել:
Ահմեդ Ալթանը թուրք նշանավոր վիպասան է և «Թարաֆ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիրն է եղել: