Հոկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա «ArmMod Fashion» նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը, որն այս անգամ կանցկացվի «Armenia Wine» գինու գործարանում (Արագածոտնի մարզ, Սասունիկ գյուղ):
Նախագիծն առաջին և միակ հարթակն է, որտեղ ամիսներ շարունակ սկսնակ մոդելավորողները հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց աշխատանքները, որոնց կողքին ներկայացվում են նաև հայկական հայտնի ապրանքանիշները: Փորձելով համախմբել հայ արտադրողներին` նախագիծը նպատակ ունի աջակցել սկսնակ ստեղծագործողներին, նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին` «Հայկականը նորաձև է»` «ArmMod Fashion»-ը կոչ է անում ընտրել և սատարել հայկական արտադրանքը:
Ցուցադրության կարգախոսն է՝ «Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական կոշիկ, հագուստ, աքսեսուարներ և ըմպում հայկական գինի»:
Հարգելի՛ գործընկեր, ստորև ներկայացված է միջոցառման ժամանակացույցը: Խնդրում ենք հաստատել Ձեր ներկայությունը՝ նախապես ուղարկելով Ձեր լոգոն, ներկայացուցչի անունը և ազգանունը նշված էլեկտրոնային հասցեին: Լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխումն ապահովում են միջոցառման կազմակերպիչները:
16:00 - Ավտոբուսների մեկնում՝ Հանրապետության հրապարակից
17:00 - Հյուրերի ընդունելություն, կենդանի երաժշտություն և գինու հյուրասիրություն
18:00 - Նորաձևության ցուցադրություն
19:00 - Ֆուրշետ
20:20 - Ավտոբուսների մեկնում