Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:20-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։
Հիշեցնենք, որ գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցված էր «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: