ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԵԳՐԱԴԱՑԻԱ

Եթե մարդիկ իրենց քարոզարշավը կառուցում են այսօրինակ կարգախոսներով, ապա Խորենացու "Ողբը" իսկը մեր օրերի համար է: Աշխատավարձը ժամանակին վճարելը պատասխանատուների "սրբազան" պարտականությունն է, իսկ ապագայամետ ծրագիր ու կարգախոս ներկայացնելը՝ Ձեր կենսունակության ցուցիչներից մեկը: Դատելով այս կարգախոսից՝ մի բան ակնհայտ է՝ գործ ունենք "անդրշիրիմյան" դաշինքի հետ:

Հ.Գ. Ուշքի եկեք, պոտենցիալ ընտրողների մասին մի՛ դատեք Ձեր պարզունակ պատկերացումների մակարդակով:

Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: