Ինչպես հայտնել ենք, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առաջին անգամ վարեց կառավարության նիստը։ Կարեն Կարապետյանը բոլոր զեկուցողներին հարցեր է ուղղում, առաջարկություններով հանդես գալիս:

Մասնավորապես, նա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի զեկույցից հետո առաջարկեց նախարարներին զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձևակերպել։ Իսկ կառավարության նիստի վերջում նա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե երբ կարող է մեխանիզմներ ներկայացնել իր հանձնարարականի շուրջ և առաջարկեց նիստից հետո քննարկել:

Նշենք, որ նա երկու կարևոր հայտարարություն արեց.  հանձնարարականներ տվեց հարկային և սոցիալական ոլորտների վերաբերյալ: