«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ Աշտարակ համայնքում բավական ակտիվ նախընտրական դեգերումների մեջ է համայնքի ղեկավարի ԲՀԿ-ական թեկնածու Արշալույս Մեջլումյանը։ Նա այս օրերին հիմնականում հաճախում է կրթական օջախներ:

Նախօրեին նա այցելել էր «Հասմիկ» մանկապարտեզ։ Ի դեպ, թեկնածուն դատարկաձեռն չէր գնացել, նա աշխատակիցներին նվիրել էր գազարագույն և դեղին վարդերի փնջեր։ Այնուհետև Մեջլումյանը այցելել էր բուն թեմային՝ ընտրողներին ծանոթացրել իր՝ «խոսքը գործ է» կարգախոսին։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մեջլումյանը հանդիպման ժամանակ վատ էր արտահայտվել Արագածոտնի մարզից ընտրված պատգամավոր Վրեժ Մարկոսյանի մասին և ասել. «Ձեր պատգամավորին միայն ընտրվելուց եք տեսել, բայց տեսե՞լ եք, որ մի հատ հարց բարձրացնի։ Ինքը ոչ մի ընտրության չի խառնվում, որովհետև վախենում ա փող ծախսի, իսկ Լյովա Խաչատրյանը հոգով-սրտով տարածաշրջանում ա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: