«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներպալատական քննարկումների ժամանակ խոստովանել է, որ մտադիր է կառավարության կազմը 99 տոկոսով փոփոխությունների ենթարկել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նա չի կարողանում «արժանի փոխարինողներ» գտնել: Նրա սրտով կադրեր չկան, փնտրտուքի մեջ է:
Ու սա է պատճառը, որ հաջորդ շաբաթ նախարարական առաջին նշանակումները երբ արվեն, առաջնահերթ կվերանշանակվեն դաշնակցական նախարարները՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում՝ Լևոն Մկրտչյանը և տարածքային կառավարման նախարարի պաշտոնում՝ Դավիթ Լոքյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: