«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը Երևան-Սևան ավտոմայրուղու հարակից տարածքում կոնյակի գործարան է կառուցում: Գործարանը գտնվում է Երևան-Սևան մայրուղու հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում:

Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ, ով հաստատեց. «Դա «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի շենքն է: Կոնյակի գործարան եմ կառուցում, վա՞տ բան եմ անում: Ես շատ սիրուն կոնյակի գործարան եմ կառուցելու: Բացումը մյուս տարի կլինի, լրագրողներին էլ եմ հրավիրելու: Մեծ, սիրուն շենքեր են: Իմ գործարանը կսկսի աշխատել մյուս տարի` հուլիսին կամ օգոստոսին: Աշխատում եմ` սիրուն սարքեմ, տեսնենք»:

Նկատենք, որ Մելիք Մանուկյանն այն գործարար պատգամավորների թվին է պատկանում, որի ներկայացվածության հարցը ապագա խորհրդարանում բավականին մշուշոտ է: Նախորդ ընտրություններում նա պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով` թիվ 26 ընտրատարածքից: Բայց եթե նախկինում ՀՀԿ-ական իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ մեծամասնական ընտրակարգով մի քանի գործարարների մանդատ բաժին հանել, նոր ԸՕ-ով ամեն ինչ այդքան հեշտ չէ:

Հավանաբար նաև առանց մանդատ մնալու հեռանկարն է Մանուկյանին դրդել, որպեսզի նա սկսի իր բիզնեսների զարգացման մասին ավելի խորը մտածել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: