«Հրապարակ» թերթի տեղեկություններով` մինչև Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է արել Երևանի նախկին քաղաքապետին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Եվ ստուգումների արդյունքում ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի խախտումներ:
Ստուգումից օրեր անց Կարապետյանը վարչապետ է նշանակվել, իսկ հինգշաբթի օրը, կառավարության նիստի ժամանակ, նա հանձնարարեց փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ անցկացնել միայն ծայրահեղ դեպքերում, բացառել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը, ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը, զբաղվել միայն ռիսկային ընկերություններով: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին նա ասել էր. «Դուք պետք է կատարեք՝ առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու»։
Ի դեպ, այդ հայտարարությունը հարկային մարմիններում ընդունել են որպես մեսիջ, ուղղված խոշոր տնտեսվարողներին՝ անձամբ վարչապետին ներկայանալու: «Երբ ուզում ես, որ հարկատուն գա մոտդ, նրա մոտ մարդ ես ուղարկում, որ ինքն անձամբ ներկայանա, դե հո ի՞նքը չի գնա Սամվել Ալեքսանյանի մոտ, Սամվել Ալեքսանյանը պետք է գա իր մոտ»:
Ի դեպ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ նախարար դառնալուց հետո՝ 2008թ.-ին, աշխատանքից ազատել էր Կարեն Կարապետյանի քրոջ ամուսնուն` Արթուր Գելագարովին, որն զբաղեցնում էր Արաբկիրի 1-ին հարկային տեսչության պետի պաշտոնը: Այս պարագայում կերևա` արդյոք Կարեն Կարապետյանը քեն պահո՞ղ է, թե՞ մոռանալու է մինչ վարչապետ նշանակվելը եղած անցուդարձը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: