ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի: Իսկ սեպտեմբերի 11-ին «Ինտերֆաքսը» հղում անելով իր աղբյուրըներին՝ գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի ՊՆ ղեկավարի պաշտոնից և կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։