Ադրբեջանի հիստերիան․ Իսկանդերը Երևանի փողոցներում
Երեկ կեսօրից սոցցանցերում սկսվեց տարածվել Իսկանդեր հրթիռի լուսանկարը՝ հայկական զինվորական կամուֆլյաժով: Շուտով այդ մասին կխոսեն նաև ադրբեջանցիները, քանի որ արդեն քանի տարի է՝ կասկածում են՝ արդյոք հայերը Իսկանդեր ունեն, թե՞ ոչ: Հիմա այդ ամենը հաստատվեց:
Իսկ ի՞նչ է իրականում Իսկանդերը: Հրթիռային համակարգ է, որն առաջին անգամ ցուցադրվել է 1999 թվականի օգոստոսին: Արտադրվում է 2006 թվականից մինչ օրս: Նախնական տվյալներով առկա է ՌԴ և ՀՀ զինված ուժերում: Հեռավորությունը ՝ 50-500 կիլոմետր, հրթիռի արագությունը՝ 2100 մ/վ: Դիմանում է -50-ից +50 աստիճան տաքությանը: Պիտանելիությունը՝ 10 տարի, այդ թվում 3-ը՝ դաշտային պայմաններում:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: