«Շոուբիզնեսասեր» հասարակության համար նորություն չէ, որ շատ շատերն այս բնագավառում «առաջ են գնում» իրենց ծանոթ-բարեկամների, այլ անձնական սերտ, ես կասեի չափից ավելի սերտ կապերի շնորհիվ: Իսկ փոքրամասնությունը «տաշած քարը գետնին չի մնա» կարգախոսին համապատասխան է շոու բիզնեսում հասնում հաջողությունների: Ամեն ինչ լսել էինք, բայց ազգուրացության և, այսպես ասած, «շոպլիկության» նման դրսևորումների դեռ չէինք հանդիպել: Ինչպե՞ս է լինում, որ իրավիճակից ու գտնվելու վայրից կախված մարդիկ փոխում են իրենց ազգությունը: Այո', բառացիորեն փոխում են:
Կարծում եմ բոլորս կհիշենք վերջին տարիներին Ավրաամ Ռուսսոյի մի քանի այցը Հայաստան (դժվարանում եմ գրել հայրենիք): Ի դեպ, Ռուսսոն Հայաստան էր այցելել իր համար շատ դժվարին օրերի, երբ Ռուսաստանում ուներ շատ խնդիրներ և բազմիցս ենթարկվել էր ծեծի ու բռնության: Այդ այցելություններից մեկի ժամանակ երգիչը նշել էր, որ ազգությամբ հայ է, նույնիսկ մի քանի հարցազրույց էր տվել հայերենով: Չնայած այսչափ անկեղծությանը` Ռուսսոն թուրքական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, թե ինքը կես թուրք է, կես արաբ, իր հիացմունքն է արտահայտում թուրք երաժիշտների մասին և այն հարցին, թե քանի լեզվի է տիրապետում երգիչը, Ռուսսոն թվել է մի քանի լեզուներ, որոնց թվում հայերենը չի եղել: Այս հարցազրույցը ֆեյսբուքում ու յութուբյան մեկնաբանություններում սուր քննադատվել է, մարդիկ մի որակում են տալիս դրան. «Ամո'թ է, Ավրահամն այս քայլով ցույց է տվել, որ երկերեսանի է: Ստացվում է, որ Ռուսոն Հայաստանում հայ է, Թուրքիայում՝ թուրք»: Ինչևէ, Ռուսսոյի հայ լինելը քչերս ենք երազում:
Իր երկերեսանիությամբ ու ազգուրացությամբ Ռուսսոյին չի զիջում և նույնիսկ գերազանցում է մեր ազգի "նախկին" ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը: Վերջինս էլ օրեր առաջ մասնակցել է ադրբեջանցի երգիչ Ֆարիդ Մամմադովի երգի պատրաստությանը: Նա Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի համար ուղարկել է իր լավագույն պարողին` Ալեքսանդր Կուզմենկոյին, ով էլ կդառնա Ադրբեջանի համարի աստղը։ Ավելին, Ադրբեջանի "Hold me" երգի բեմադրության հեղինակը հույն պարուսույց Ֆոկաս Եվանգելինոսն է, ով Կիրկորովի ընկերն է և տարբեր երկրների թիմերի համար «Եվրատեսիլ»-ում բազմիցս ապահովել է բարձր տեղեր։ Կիրկորովի այս արարքը միանշանակ կարելի է որակել որպես ադրբեջանցիներին հաճոյանալու փորձ: Հավանաբար երգիչը չի կարողանում մոռանալ կես տարի առաջ Ադրբեջանում ծրագրած և այդպես էլ չիրագործած իր համերգը, որը Բաքուն չեղյալ էր համարել` հիմք համարելով Ֆիլիպի, հայկական տարբերակով Փիլիպոսի, ազգային պատկանելիությունը և հատկապես այն, որ նրա հայրը` Բեդրոս (Պետրոս) Կիրկորովը ցանկացել է օգնել «Մանկական Նոր ալիք» մրցությում հաղթանակած մեր հայրենակից Անդրանիկ Ալեքսանյանին:
Ռուսսոյին ու Կիրկորովին մեղադրելու իրավունք իհարկե մեզ չենք վերապահում: Բնական է, որ նրանց վրա անմիջական ազդեցություն են թողել Ադրբեջանի բնակլիմայական պայմանները, չէ՞ որ այդ «օդը մի ամբողջ ժողովուրդ է փչացրել», բայց ոչ երբեք իսկական հայերին: Ցավում եմ, բայց և' Ավրաամը, և' Ֆիլիպն այս ամենի արդյունքում կորցրին իրենց գլխավոր և միակ արժանիքը` հայ լինելը:
Ու հաշվի առնելով վերը նշվածը` հարց է առաջանում- Ավրաամ և Ֆիլիպ` Ո՞վ եք դուք?
ArmStar.am