Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների` հաղթել է գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը` ստանալով 10587 ձայն:
Նրա մրցակից Արթուր Թումանյանը ստացել է 3651 ձայն: Անճշտությունների գումարային չափը կազմել է 5 քվե:
Հիշեցնենք, որ Էջմիածնի ընտրություններն անցնում էին լարված, քվեարկությունից մեկ օր առաջ հնչեցին կրակոցներ թեկնածու Արթուր Թումանյանին պատկանող մեքենայից, վերջինս ծեծվեց և ընտրության օրը գտնվում էր հիվանդանոցում:
Հիշեցնենք նաև, որ երեկ Էջմիածնում գրանցվեց ընտրողների շուրջ 36 տոկոս մասնակցություն: