Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավար է ընտրվել 27-ամյա Թովմաս Շահվերդյանը:

Թովմաս Շահվերդյանը հավաքել է 4 հազար 428, Ռազմիկ Տերտերյանը՝ 3 հազար 31, Աշոտ Ղալաչյանը՝ 2 հազար 440, Արշալույս Մեջլումյանը՝ 608 ձայն:

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 19 հազար 167, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 11 հազար 82: Անվավավեր է ճանաչվել 463 քվեաթերթիկ: