Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Սարգսյանը համայնքի ղեկավարի ընտրությունում պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանին: Նոր Կյանքում ձայները բաշխվեցին հետեւյալ համամասնությամբ՝

Մայիս Աբրահամյան՝ 400

Գարիկ Սարգսյան՝ 469

Անվավեր՝ 46

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու թեկնածուներից երկուսը՝ Դավիթ Բազյանն ու Սարգիս Սարգսյանն առավելագույն ձայներով ընտրվեցին Նոր Կյանքի ավագանի, իսկ Հարություն Ծատուրյանը չկարողացավ հավաքել բավարար ձայներ: