«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկվանից ՀՀ նախագահի հրամանագրերով սկսվեց վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ձևավորումը։ Ըստ նրան ճանաչողների, վարչապետը կադրային նշանակումներ անելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով։
Նախ կարևորում է տեխնիկական կրթությունը, վարչարարական հմտությունները, լեզուների, մասնավորապես ռուսերենի գերազանց իմացությունը (ռուսերեն չիմանալը մեծ մինուս է համարում) և գերադասում է, որ չինովնիկը որևէ կուսակցության չպատկանի, ինչը, նրա դիտարկմամբ, կաշկանդող հանգամանք է պետական ապարատում աշխատելիս։
Նա ուշադրություն է դարձնում նաև տվյալ չինովնիկի անցած ուղուն, մասնավորապես, թե կարիերայի աճի առումով ինչ ժամկետներում ինչի է հասել։ Ասում են՝ նաև խրախուսում է կարիերիստներին ու ամբիցիոզներին՝ ինքն էլ լինելով այդպիսին։ Եվ փորձել է հենց այս սկզբունքներով ընտրել այն 4 նախարարներին, որոնք երեկ նշանակվեցին։ Շատերի համար նրանք բացահայտում էին։
Կադրային փոփոխություններն սրանով չեն սահմանափակվի։ Նախարարներին փոխելու 2-րդ ռաունդը կմեկնարկի մոտ օրերս»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: