Նախագահ Սերժ Սարգսյանը երկու հայրապետներ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի և ԼՂ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ անկախության տոնի 25-րդ տարեդարձի առթիվ այցելեցին «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակված հայորդիների հիշատակին:
Նախագահը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ սահմանափակելով միայն շնորհավորելով:
«Եռաբլուրում» են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:
Պաշտոնյաները ծաղկեպսակ դրեցին «Եռաբլուրի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, իսկ հայրապետները աղոթք բարձրացրին առ Աստված:
Նշենք, որ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը ևս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ միայն շնորհավորելով: