«Հրապարակ» թերթը գրում է.

«էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինապանն արդեն աշխատակազմին հայտնել է, որ հեռանում է։ Նա, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էկոնոմիկայի, այժմ ներդրումների և գործարարության աջակցության նախարարության լիազորությունները բավականին կրճատվում են՝ զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներ դուրս են գալիս։

Արծվիկ Մինասյանին փոխելու պաշտոնական բացատրությունը հետևյալն է. «Այս պաշտոնում բիզնես մտածողությամբ անձ է հարկավոր»։ Նրան, հավանաբար, կփոխարինի ֆինանսների, ապա միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, որը ԵՏՄ-ին անդամակցության խնդիրներով է զբաղվել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: