«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին երեկ հանձնարարել է ամփոփել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվելիք համաներման տեքստը և այսօր այն ներկայացնել իրեն։ Սա նշանակում է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ առաջիկայում պարզ կդառնա՝ նախագիծը երբ է խորհրդարան մտնելու՝ եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներո՛ւմ, թե՞ հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակներում։ Հիշեցնենք, որ ի սկզբանե լուրեր էին տարածվել, թե համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի սեպտեմբերի 26-ին՝ հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներում։ Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Աժ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը, սակայն համաներման նախագիծը օրակարգում ընդգրկված չէր։ Նշված արտահերթի շրջանակներում խորհրդարանին կներկայացվեն առայժմ թվով 22 օրենսդրական փաթեթներ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: