Կենտրոն և Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննվում են երկու տարբեր գործեր` միևնույն տեսակի` սուտ մատնության գործերով: Այս մասին գրում է թերթը` հավելելով, որ առաջին գործով ամբաստանյալ 19-ամյա Մարիամ Գզոյանին է մեղադրանք առաջադրվել:

Ըստ մեղադրանքի` 2012թ. նոյեմբերի 29-ին ոստիկանության կենտրոնականի բաժնում նա հաղորդում է տվել, թե իբր նախորդ օրը` նոյեմբերի 28-ին, Խանջյան փողոցում գտնվող XXX կարաոկե ակումբում իր ծանոթ Համազասպը դանակի սպառնալիքով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Մ.Գզոյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երկրորդ գործով ամբաստանյալ Սյուզաննա Հակոբյանը 2012թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում իր իսկ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ է տվել, թե իբր 2012թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևանյան լճի հարակից տարածքից ոմն Միհրան իրեն առևանգել է:

Ս.Հակոբյանին ևս մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

«Սուտ մատնություն կատարելու միջոցով տղամարդկանց «պատժելու»` որոշ կանանց փորձերը, այսպիսով բումերանգի «էֆեկտ» է ունեցել»,- եզրափակում է «Ժամանաը» թերթը: