"Ով մեզ հետ չէ, մեր թշնամին է" կարգախոսով է առաջնորդվում ոչ միայն Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն, այլև նրան աստվածացնող մանկլավիկները...Դրանց շարքին է դասվում նաև "Իլհամի վկաներ" աղանդավորական շարժման պարագլուխներից մեկը՝Ադրբեջանում իշխող "Յենի Ազերբայջան" կուսակցության գործադիր քարտուղար,Միլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը,ով հայնտի է իր անհոդաբաշխ արտահայտություններով և զավեշտալի մեկնաբանություններով...Հացազրույց տալով ազերիական APA գործակալությանը սույն ազերի երեսփոխանը կրկին իրեն չի դավաճանել և իր տարօրինակ մեկնաբանություններով նույնիսկ զարմացրել է ալիևյան կայքերին...
Մեկնաբանելով երկակի ստանդարտների քաղաքկանությունը Նովրուզովը հիշել է,թե ինչպես անցյալ տարի Բաքվում անցկացված առաջին Եվրոպական խաղերը բոյկոտելու կոչով էին հանդես գալիս գերմանացի պատգամավորները...Չթաքցնելով իր զայրույթը այդ փաստի առիթով Նովրուզովը պատմական զուգահեռներ է անցկացրել և հայտարարել է."Եթե հիշում եք, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Կիևի "Դինամոյի" բոլոր ֆուտբոլիստները գերի էին ընկել...Գերմանացիները նրանց և իրենց ֆուտբոլիստների միջև ընկերական հանդիպում էին կազմակերպել և նույնիսկ կանգնեցրել էին պատերազմը...Իսկ հիմա դուք նայեք Ադրբեջանի նկատմամբ նրանց վերաբերմունքին...Ո՞վ է կանգնած Եվրախորհրդարանում հակաադրբեջանական բանաձևերի հետևում...Ճի՛շտ է,գերմանացի Մարտին Շուլցը..."
Հիմա որևէ մեկը կարող է բացատրել,թե ի՞նչ կապ ուներ Բաքվի "օլիմպիադայի" բոյկոտի կոչերը Նովրուզովի բերած օրինակի հետ...Բանական էակները դա չեն կարող հասկանալ..Պետք է լինես ակ կան կարա կոյունլու,որ ընբռնես Ս.Նովրուզովի մտքի թռիչքը...
Իրեն հաղթանակած զգալով Նովրուզովը ընկել է էքստազի մեջ և շարունակել է իր զառանցանքը՝ցույց տալով նաև իր գիտելիքները պատմությունից...Նա Շուլցին խորհուրդ է տվել սովորել պատմություն և չմոռանալ,որ հենց Գերմանիան է սանձազերծել երկու համաշխարհային պատերազմները..."Հենց այդ պատճառով էլ ես դաժան եմ այդ ազգի նկատմամբ",-զարմացրել է իր անկեղցությունով լրագրողին Սիյավուշը...Նովրուզովը չէր լինի թուրք,եթե չհիշեր Հայոց ցեղասպանությունը..."Նրանք մեղադրում են Թուրքիային հայերին ցեղասպանության ենթարկելու համար...Սակայն եթե Թուրքիայում այդ ժամանակ տեղի է ունեցել ցեղասպանություն,ապա դրանում մեղավոր է Գերմանիան...Իսկ հիմա այդ երկիրը բոլորին խելք է սովորեցնում...",-ավարտել է իր դեմագոգիան ազերի պատգամավորը...Նովրուզովը բացահատ ցույց է տվել իր ատելությունը գերմանացիների նկատմամբ...
Ալթայից այստեղ հայնտված թուրքը չի հասկանում կամ ցույց է տալիս թե չի հասկանում,որ Գերմաիան իր գործած բոլոր մեղքերի համար ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել և բավական փոխհատուցել և փոխհատուցում իր կողմից ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին և օկուպացված երկրներին ի տարբերություն Թուրքիայի և վերջինիս կովկասյան մասնաճյուղ Ադրբեջանի,որոնք չպատժվելով հայերի,հույների,բուլղարների,ասորիների,քրդերի,եզդիների,թալիշների,լեզգինների,թաթերի,սերբերի և այլ ժողովուրդների նկատմամբ գործած հանցանքների դիմաց ավելի մեծ վտանգ են ներկայացնում հիմա...
Սիյավուշ Նովրուզովի հարցազրույցը ապացուցում էնաև ,որ Իլհամ Ալիևի "վկաները" ոչ միայն անգրագետ հիմար են,այլև վտանգավոր՝ատելություն սերմանող...
Հ.Գ.Ի դեպ,1967 թ-ին ծնված Սիյավուշի պապիկին սպանել են գերմանացիները...Նա շատ է տխրում դրանից և ավելի շատ ատում գերմանացիներին...
Չեմ զարմնա,եթե Սիյավուշը հիշի իր անպապիկ դաժան մանկությունը և կացնահարի մի քանի գերմանացու՝ պարգևատրվելով Իլհամ Ալիևի կողմից...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: