ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ընտանիքի հետ Թևան Պողոսյանի տանն ընթրել են:
Հիշեցնենք, երբ Քաղաքացիական պայմանագիր և Լուսավոր Հայաստան կուսակցություները հեռակա բանավեճի էին բռնվել, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը բաց նամակով հանդես եկավ և կողմերին հրավիրեց իր տուն գինի խմելու, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նման հանդիպման կմասնակցի մեկ պայմանով, որ ինքը հանդիպմանը գնա իր ընտանիքի հետ և չլինելու քաղաքական քննարկում: