Մսագործ Ուիլյամ ֆոն Շնայդաուն նշել է լրագրողներին, որ մսի որակի բարձրացման համար իր խոզերին տալիս է մարիխուանա: Մարիխուանայի տերևները հատուկ դիետայի մաս են կազմում, որի շնորհիվ խոզերը արագորեն հավաքում են քաշ:
Այն բանից հետո, որ Վաշինգթոնը օրինականացրել է մարիխուաննայի վաճառքը, ֆերմաներից մեկի տերը սկսել է համագործակցել մարիխուանայի տեղական արտադրողների հետ: Ֆերմերի հետ կնքված պայամանագրով վերջինիս հնարավորություն են տվել օգատագործել մարիխուանա անասնաբուծական նպատակներով:
Ուիլյամ ֆոն Շնեյդերը համարում է, որ կանեփի տերևների դրական ազդեցությունը ակնհայտ է: Նա իր հաճախորդներին առաջարկում է փորձել խոզի մսի մի քանի տեսականի և արդյունքում հաճախորդներին ավելի հյութեղ և համեղ թվում է մարիխուանայով կերակրվող խոզերի միսը: