«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել է նաև որոշ մարզպետերի փոփոխություն։ Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանակ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: