«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը` գրքի հեղինակ Ջոն Ռոուլինգի գրառումներով աճուրդի է հանվել: Այս մասին նշում է Reuters գործակալությունը:

Գրքի վաճառքից ստացված ամբողջ գումարը օգտագործվելու է բարեգործական նպատակներով: Այս մասին նշել է բրիտանական Pen ակումբի ներկայացուցիչները, որը կազմակերպել է աճուրդները Sotheby's աճուրդի տան օժանդակությամբ: Գրքի էջերում Ռոուլինգը գրառումներ է կատարել ինչպես վեպի, այնպես էլ նրա էկրանավորման,ինչպես նաև 22 նկարների մասին:

«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» առաջին տարբերակը հարատարակվել է 1997 թվականին ընդամենը 500 օրինակով: 2007 թվականի հոկտեմբերին առաջին վեպի այս հրատարակությունը վաճառվել էր 29,8 հազար դոլարով: Սպասվում է, որ այս անգամ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» աճուրդում կվաճառվի շատ ավելի բարձր գնով:

Հարի Փոթերի վեպերի շարքի մեջ մտել է յոթ գիրք, որոնցից վերջինը հրատարակվել է 2007 թվականին: Բոլոր վեպերը էկրանավորվել են, իսկ վեպի հեղինակը համարվում է աշխարհում ամենահարուստ գրողներից մեկը: