Բեյոնսեն հերքել է հղիության մասին լուրերը և նշել, որ խիստ անհանգստացած է լրատվական միջոցներում տարածված կեղծ լուրերից: Այս մասին գրել է Daily mail պարբերականը:

Բեյոնսեն այնքան է անհանգստացել հղիության մասին կեղծ լուրերից, որ Instagram-ում տեղադրել է հաղորդագրության, որտեղ նշված է. «Ես չեմ կարող կանգնեցննել լուրերի տարածումը կամ փոխել մարդկանց, ովքեր հավատում են այդ լուրերին, ինձ մնում է միայն ծիծաղել այն  մարդկանց վրա,ովքեր ոչինչ չունեն անելու քան խոսալ ինձ մասին»:

Տարածված լուրերի համաձայն Բեյոնսեն սպասում էր իր երկրորդ երեխաին, իսկ առաջինը ծնվել է 2012 թվականի հունվարին: Ընդ որում պետք է նշել, որ Բեյոնսեն իր առաջին հղիության մասին լուրերն էլ էր գաղտնի պահում մինչ 2011 թվականի օգոստոսին MTV Video Music Awards-ի ժամանակ: