ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ, երբ առաջին ընթերցմամբ քննարկվում էր «պետական ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, դիմելով հիմնական զեկցուղողին` ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանին, հարցրեց, թե կարո՞ղ է նա տեղեկացնել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի գործի ընթացքի մասին, և արդյո՞ք կարող է ԱԱԾ-ն երաշխավորել , որ մահափորձը կբացահայտվի:
«ԱԱԾ-ն անում է ամեն ինչ, որ գործը շուտափույթ բացահայտվի»,- պատգամավորին պատասխանեց Ռոմիկ Հարությունյանը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց. «Պարոն Հարությունյան, ամբողջ խնդիրը կայանում է տաք հետքերով հանցագործությունը բացահայտելն ավելի հեշտ է գործնականում, քան ոչ այդքան տաք հետքերով, և քանի գնում է ժամանակը հանրության մեջ մեծանում է , խորանում է մտահոգությունները, թե՞սա դառնալու է հերթական չբացահայտված հանցագործությունը, որ ավելի է ծանրացնում Հայաստանում հաստատված ծանր մթնոլորտը»:
Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը պատգամավորին չասաց ավելին, քան իր նախորդ խոսքում էր ասել:


