«ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն արդեն ներկայացրել Է իր ունեցվածքի մասին պաշտոնական տվյալներ։ «ժողովուրդ»–ը տեղեկացավ որ նորանշանակ խորհրդականն ունի անհատական բնակելի 2 տուն, մեկ ընկերությունում՝ 17 հազար 500 դրամի բաժնեմաս։ Տվյալ դեպքում, նշված չափի բաժնեմասը ենթադրում է, որ Մարտիրոսյանն ինչ-որ ընկերության մեկ երրորդ բաժնետոմսերի սեփականատերն է։ Գագիկ Մարտիրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմում են 17.5 մլն ռուսական ռուբլի։ Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որ այս տարվա անցած ութ ամիսներին կազմել է 2 մլն 210 հազար ռուսական ռուբլի և կենսաթոշակը՝ 63 հազար ռուբլի։ Այլ կերպ ասած՝ Գագիկ Մարտիրոսյանը փաստացի ապրում Է ինչպես ՌԴ քաղաքացի։ Հետաքրքիր է, թե ինչպես է նա ՀՀ կառավարությունում պաշտոնավարելու»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: